«Ֆորվարդ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում ամենախոշոր ավտոներմուծող ընկերություններից մեկը՝ ետևում ունենալով ավելի քան տաս տարվա անբասիր հեղինակություն և արդյունավետ աշխատանքային փորձ:
Մեր ընկերության կողմից առաջարկվող ավտոմեքենաների և մոտոցիկլետների ներմուծման ծառայությունները հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին գտնել վստահելի, փորձառու և ճշտապահ գործընկեր ի դեմս մեր ընկերության:
Մեր ընկերությունը օգնում է մեր հաճախորդներին լուծել յուրաքանչյուր բարդության խնդիր՝ մեքենայի ընտրությունից, անվտանգ և ապահով տեղափոխումից մինչև մաքսազերծման գործընթացների իրականացումը:
Մենք ոչ միայն մատուցում ենք ավտոմեքենաների և մոտոցիկլետների ձեռքբերման ծառայություններ համաշխարհային ամենամեծ և վստահելի աճուրդներից, այլև առաջարկում ենք համակարգային լուծումներ և կարող ենք տրամադրել ծառայությունների կոմպլեքս համալիր՝ դյուրացնելու մեր հաճախորդների խնդիրները:
Ֆորվարդ ընկերության մատուցած բոլոր ծառայությունները ուղղված են Ձեր մեքենաների՝շահավետ գնմանը, անվտանգ տեղափոխմանը և մաքսազերծմանը առանց խոչընդոտների:
Մեր ընկերությունը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի մենք դառնանք Ձեր հուսալի գործընկերը:
Մենք աշխատում ենք 2009 թվականից: Իր գործունեության վարման ընթացքում մեր ընկերությունը հետևում է ռազմավարության, որը ենթադրում է աշխատանքի արդյունավետության բարձրացում, անձնակազմի զարգացում և ուսուցանում, լոգիստիկ սխեմաների օպտիմիզացիա, կոմպլեքս լուծումների և հաճախորդների համար նոր առաջարկների ստեղծում:
«Ֆորվարդ» ՍՊԸ-ի գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում: Առաջիկա պլաններում Ընկերությունը նախատեսում է բացել ևս մեկ գրասենյակ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: